Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Այսօր տարվա առաջին շաբաթ օրն է

Այսօր տարվա առաջին շաբաթ օրն է
04.01.2025 | 18:32

Այս շաբաթվա ամփոփում.

1. ՔՊ-ի և Նիկոլին ծառայող բլոգեր «222 լավա»-ն մուննաթ եկավ բոլորի վրա և լքեց իր իսկ գովերգած «իրական Հայաստանը»:

2. Նիկոլին մինչև ստամոքս քծնող Աղազարյանն ու Ասլանյանը, ՔՊ-ի կողմից մերժվելուց հետո, հայտարարեցին նոր՝ ՄԱՍԿ կրեատիվ անվանում ունեցող կուսակցություն հիմնելու ավետիսը:

3. 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո նիկոլին արդարացնող և և նրանից հերոսի կոչում ստացած գեներալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվեց:

4. Հազարավոր (գուցե և տասնյակ հազարավոր) Opel-ի վարորդներ (քաղաքի և հատկապես գյուղի), որոնց մեծ մասը ՔՊ էր ընտրել, վերջապես իմացան, թե իրականում ինչ կարծիքի են իրենց մասին ՔՊ-ականներն ու նրանց հարազատները:

5. Եվ վերջապես բոլորը վերջապես իմացան ինչ բան է փոդքասթը։

Օդում կախված լուրերի համաձայն, հաջորդ PR քայլի ժամանակ սափրված սլեսարը կնոջ կանչով գալու է տուն և հայ ազգը վերջապես կհասկանա, թե ինչ է նշանակում DAS IST FANTASTISCH արտահայտությունը (մի քանի միլիոն դիտումները տարաբնույթ սոցցանցերում ապահովված կլիննեն):

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5345

Մեկնաբանություններ